Ամեն անգամ ստորագրե՞լ են արտասահմանում գտնվող մարդկանց փոխարեն
7/08 տեղամասում ընտրողներին մի կին հանձնաժողովի անդամներին բողոքել է, որ ամեն անգամ ընտրություններին իր երեխաների փոխարեն, ովքեր գտնվում են արտասահմանում, ուրիշ ստորագրություններ են լինում մատյանում։ Քաղաքացուհու պնդմամբ` դա իրեն նաև ասել են իր հարևանները։ Հանձնաժողովի անդամները հերքել և պնդել են որ նման բան չի եղել և չի կարող լինել։ Նաև ավելացրել են, որ ինքը անձամբ երեկոյան կարող է տեսնել, որ իր երեխաների անվան դիմաց ոչ ոք չի ստորագրել։