«2018թ. պարտվել ու մերժվել է մեր ողջ գիտակից ժողովուրդը, բացի ՔՊ կոչվող կապիտուլյանտներից և ուտելու համար ապրող անգիտակից հատվածից»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրի ողբերգության հերթական ցուցադրությունն այսօր ԱԺ ամբիոնի մոտ էր:

Դավադրության մեջ մեղադրվողները, հազարամյա հայկական Արցախն ուրացող-հանձնողները, հրահրված ավանտյուրիստական պատերազմում 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհողները, 200 ք/կմ-ից ավելի տարածք օկուպացիայի հանձնողները, սահմանազատումով ՀՀ (ՀՍՍՀ) տարածքները թշնամուն օտարողները, երկիրը շուրջ 13 մլրդ դոլորի ընդհանուր պարտքի շեմին հասցնողները խոսում են իրենց «ձեռքբերումներից»…

Եվ սրանք «Սերժ Սարգսյան են մերժել», ազգային պետություն են մերժել, հաղթանակներ են մերժել, անվտանգություն ու արժանապատվություն են մերժել, ազատամարտի սխրանք են մերժել, հարգանք-պատիվն են մերժել, իրենք իրենց են մերժել…

2018թ. պարտվել ու մերժվել է մեր ողջ գիտակից ժողովուրդը, բացի ՔՊ կոչվող կապիտուլյանտներից և ուտելու համար ապրող անգիտակից հատվածից: Հայաստանի ներսում առ այսօր հաղթում է արտաքին թշնամին՝ մերժելով նաև մեր ժողովրդի ապագան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930