Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն ապրիլի 15-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է սլովենական  լրատվական գործակալությունը (STA)։ 

Նշվում է, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հնարավորություններ փնտրելու երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։ 

Սլովենիայի արտաքին գործերի նախարարը ապրիլի 17-ին կայցելի նաև Ադրբեջան։ Նշվում է, որ Բաքվում քննարկումները կկենտրոնանան էներգետիկ ոլորտում համագործակցության վրա։

Սլովենական լրատվական գործակալությունը նաև հիշեցնում է, որ Տանյա Ֆայոնի այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։

Տեսանյութեր

Լրահոս