Բաժիններ՝

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա Տաջիկստանում հունիսին

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 5-ին Դուշանբեում։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինը։

«Հունիսի 5-ին Դուշանբեում տեղի կունենա կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Մենք ակնկալում ենք, որ Տաջիկստանի մայրաքաղաքում վարչապետները կստորագրեն մեր երկրի նախաձեռնած համաձայնագիրը ծանր մեքենաշինության ճյուղերի զարգացման բնագավառում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին»,- ասել է նա։

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ միևնույն ժամանակ Դուշանբեում տեղի կունենան խոշոր արդյունաբերական ցուցահանդես և այլ զուգընթաց միջոցառումներ՝ ուղղված հանրապետության արդյունաբերական ներուժի ցուցադրմանը։

Մուխրիդինը հավելել է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի առաջարկով հոկտեմբերի 10-ին Դուշանբեում կկայանա ԱՊՀ գագաթնաժողով:

Ապրիլի 11-ին Ալմաթիում Մուխրիդինի նախագահությամբ կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը։ Հայաստանը նիստում ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին Թուրքիայում է՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

2025 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ մարմինների նախագահությունը Ռուսաստանից անցել է Տաջիկստանին։ ԱՊՀ-ում համանախագահներ են դարձել Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքմենստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս