ՄԱԿ-ի հանձնաժողովը պահանջում է արգելք դնել մարդասպան ռոբոտների կիրառման վրա
Իսրայելական MIGNews-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հանձնաժողովը հրապարակել է իր զեկույցը, որում անհրաժեշտ է համարել արգելք դնել մարտական ռոբոտների կիրառման վրա:
Զեկույցում ասվում է, որ այն ռոբոտները, որոնք կարող են առանց մարդու որևէ մասնակցության հարձակվել մարդկային էակների վրա չպետք է իշխանություն ունենան կյանքի ու մահվան վրա: Դա նշանակում է, որ դրանց օգտագործման համար անպայամնորեն անհրաժեշտ է մարդկային որոշակի միջամտություն:
Զեկույցի հեղինակը ՀԱՀ-ը ներկայացնող պրոֆեսոր Քրիստոֆ Հայնսն է, ով պահանջում է համաշխարհային մորատորիում սահմանել մարդասպան ռոբոտների հավաքման, արտադրման, փորձարկման, փոխադրման, գնման կամ ծավալման նկատմամբ, քանի դեռ միջազգային կոնֆերանսը չի մշակել դրանց գործածման կանոնները:
Պրոֆեսորի զեկույցը քննարկվելու է մայիսի 29-ին, Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Հարավային Կորեան ու Ճապոնիան մշակել են տարբեր տիպի իքնուրույն և կիսաինքնուրույն մարտական ռոբոտներ:
Հայնսի հիմնական փաստարկը կայանում է նրանում, որ զինված հակամարտության պայմաններում կյանքի ու մահվան մասին որոշումը պահանջում է այնպիսի զգացմունքների առկայություն, ինչպիսիք են կարեկցանքն ու ինտուիցիան: Նա նշել է, որ թեև մարդկային էակները կատարյալ չեն, սակայն օժտված են դրանցով, մինչդեռ ռոբոտները՝ ոչ: