Բաժիններ՝

Ռուսաստանում կանխել են կուրսանտ զինծառայողների հանրակացարանում պատրաստվող ահաբեկչությունը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված զինծառայողի, որը պատրաստվում էր պայթեցնել Մոսկվայի մարզում գտնվող հանրակացարանը։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Հատուկ ծառայության հանրային կապերի կենտրոնի հաղորդմամբ՝ ահաբեկչությունը ծրագրված էր ՌԴ պաշտպանության նախարարության զորամասում։

ԱԴԾ-ն հայտնել է, որ ՌԴ ՊՆ զինծառայողը ձերբակալվել է թաքստոցից պայթուցիկ սարք պատրաստելու համար բաղադրամասեր վերցնելիս։

Ըստ գերատեսչության՝ նա հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և մասնակցել «ահաբեկչության նախապատրաստմանը հանրակացարանում, որտեղ ապրում են ռազմական բուհերի կուրսանտներ»։

«Ձերբակալվածի կապի միջոցներում հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի կուրատորի հետ, որտեղ քննարկվում էր ծրագրվող հանցագործությունը», – հավելել է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930