Բաժիններ՝

Թուրքիայում վառ շրթներկը դարձել է բողոքի զենք

Euro News-ի փոխանցմամբ՝ Turkish Airlines-ի (որի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է պետությանը) ղեկավարությունը փորձել է փոխել իր ստյուարդուհիների արտաքին տեսքը, ինչը հարուցել է ընկերության աշխատակիցների բողոքը:

Վերջիններիս համառորեն խորհուրդ են տվել հրաժարվել վառ շրթներկից, դաջվածքներից և բարձր սանրվածքներից: Դա թուրք հասարակությունում նույնպես առաջացրել է բողոքի ալիք, իսլամականացման սպառնալիքի մասին խոսակցությունները բռնկվել են նոր ուժով:

Վրդովմունք է առաջացրել նաև ԶԼՄ-ներում հայտնված ստյուարդուհիների համար նախատեսված նոր համազգեստի օրինակները՝ երկար շրջազգեստով և օսմանյան ոճի գլխարկներով:

Եվ թեև ընկերության ղեկավարությունը հավաստիացնում է, որ դա առաջարկված բազմաթիվ տարբերակներից ընդամենը մեկն է, և որ վերջնական ընտրությունը դեռ կատարված չէ՝ կրքերը չեն հանդարտվւմ:

Որպես բողոքի նշան՝ թուրք կանայք սկսել են սոցցանցերում տեղադրել վառ ներկած շուրթերով իրենց լուսանկարները: Ավելի վաղ Turkish Airlines-ը քննադատության էր արժանացել նրա համնար, որ ներքին չվերթների մենյուից բացառել էր ալկոհոլային խմիչքները:

img_606X341_0205-turkish-airlines-embroiled-in-row-over-red-lipstick

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս