Թուրքիայում «բոյկոտի» կոչ անելու համար ձերբակալվել է 11 մարդ, ևս 5-ի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից ժողովրդին «բոյկոտի» կոչերով դիմելու համար հարուցված հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 16 կասկածյալից 11-ը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանք մեղադրվում են «ատելության և անջատողականության» ու «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» մեջ:

Նշվում է նաև, որ մյուս 5-ն այժմ գտնվում են հետախուզման մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմամարդ ցույցեր են: Այդ օրվանից ի վեր Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, պահանջում նրա ազատ արձակումն ու բողոքում գործող իշխանությունից: Ցույցերն ու հավաքները հիմնականում ուղեկցվում են ընդդիմադիր և հատկապես «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամների մասնակցությամբ և ելույթներով: Ընդդիմադիր թևի տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում երկրի ամբողջ տարածքում իրականացնել «բոյկոտի» գործողություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930