Բաժիններ՝

Հայաստանում աճել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտման դեպքերի թիվը

Հայաստանում աճել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտման դեպքերի թիվը։

Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։

Մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է նմանատիպ 47 դեպք, իսկ 2024 թվականին՝ 56, ինչը 9 դեպքով կամ 19,14 տոկոսով ավելի է։

Դատախազությունը փաստում է, որ արձանագրված աճը պայմանավորված է ոչ միայն վերջին տարվա ընթացքում կատարված խախտումներով, այլ նաև նախորդ տարիներին տեղի ունեցած դեպքերի բացահայտմամբ։ Քննվող վարույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք դեպքեր, որոնք հայտնաբերվել են 2024 թվականին, իրականում կատարվել են նախորդ ժամանակահատվածներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930