Բաժիններ՝

Ջրծաղկից մահացած զինվորի գործով դատական նիստը հետաձգվեց

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ դատարան չէր ներկայացրել տուժող կողմը:

Նշենք, որ այս դատական նիստի ընթացքում նախատեսված էր ավարտել գործով մեղադրյալ Միքայել Միքայելյանի հարցաքննությունը: գործով մյուս մեղադրյալ Մինաս Մկրտչյանը նախորդ դատական նիստի ընթացքում հրաժարվել էր ցուցմունքներ տալ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին:

Հիշեցնենք, որ Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ այդ հոդվածի՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս,
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս