Բաժիններ՝

Սիրիան հերքել է, որ ռուսական օդանավը հարձակման է ենթարկվել իր օդային տիրույթում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները հերքել են, որ ռուսական քաղաքացիական օդանավը հարձակման է ենթարկվել Սիրիայի երկնքում: Այս մասին հայտնել է Սիրիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում եղած աղբյուրը:

Վերջինիս տվյալներով՝ Եգիպտոսից Կազան ուղևորվող ինքնաթիռը Սիրիայի տարածքով անցել է առանց միջադեպերի. «Նրա օդաչուն կապ է հաստատել Դամասկոսի օպերատորների հետ և չի հայտնել որևէ արտասովոր միջադեպի մասին:

Նա միայն խնդրել է 34.000 ֆուտ բարձրությունը փոխարինել 36.000 ֆուտ բարձրությամբ: Բացի այդ, սիրիական ռադարները որևէ արտասովոր բան չեն ֆիքսել ինքնաթիռի թռիչքի ժամանակ»:

Հիշեցնենք, որ երկուշաբթի հայտնի դարձավ, որ Սիրիայի տարածքում փորձել են հրթիռակոծել Շարմ էլ Շեյխից Կազան մեկնող ինքնաթիռը, որը ենթադրաբար պատկանել է NordWind Airlines ավիաընկերությանը: Ինքնաթիռում գտնվել է 159 ուղևոր: Ավելի ուշ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում:

Դրա հաջորդ օրը ռուսական ավիաընկերություններին արգելվել էր օգտվել Սիրիայի օդային տիրույթից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս