«Հանցագործություն կատարելու մասին» Լևոն Զուրաբյանի հաղորդումը կքննի ՀՔԾ-ն

«Հանցագործություն կատարելու մասին» «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հաղորդումը դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ստուգալու մատնանշված հանգամանքները: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:

ՀԱԿ ներկայացուցիչները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պարզել «Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռք բերման կապը կոռուպցիոն երևույթների, մասնավորապես, «ատկատների» կամ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների իրականացման հետ»:

Տեսանյութեր

Լրահոս