Բաժիններ՝

Հասան Նասրալլահը հաստատել է, որ «Հզբոլլահի» զինյալները մարտնչում են Սիրիայում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահը հայտարարել է, որ խմբավորման մարտիկները կառավարական զորքերի կողմում մասնակցել են սիրիական հակամարտությանը՝ թույլ չտալու համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը:

Նասրալլահը հավելել է, որ Սիրիայում մեծ թվով ապստամբներ պատրաստվել են զբաղեցնել այն բնակավայրերը, որոնցում ապրում են լիբանանցիներ, և նորմալ է, որ իրենք անհրաժեշտ ու հնարավոր օգնություն են առաջարկել սիրիական բանակին.

«Սիրիան տարածաշրջանում ունի իսկական ընկերներ, որոնք թույլ չեն տալիս, որ նա ընկնի ԱՄՆ-ի, Իսրայելի ու ծայրահեղականների ձեռքը»:

Ավելի վաղ Լիբանանի ԱԳՆ-ը հերքել էր սիրիական ընդդիմության մեղադրանքը և հայտարարել էր, որ լիբանանյան, շիական «Հզբոլլահ» շարժման զինյալներն Ասադի կողմում չեն մասնակցում Սիրիայում մղվող ռազմական գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031