Բարսելոնան պայքարեց մինչև վերջ. Վիլանովա
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտության (0։3) պատճառների մասին։
«Շնորհավորում եմ«Բավարիային» եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, ովքեր մինչև հանդիպման վերջին րոպեները աջակցեցին մեզ։
«Բարսելոնան» պայքարեց մինչև վերջ։ Մենք արժանապատվորեն պայքարեցինք հատկապես առաջին կեսում։ Միանշանակ, «Բավարիայի» առաջին գոլը մեզ համար մեծ հարված էր։
Իսկ ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա մարզվել էր ընդհանուր թիմի հետ, բայց իրեն այդքան էլ լավ չէր զգում։ Լիոնելն ինքը գտավ, որ չի կարող օգնել իր թիմակիցներին։ Բնական է, որ նրա բացակայությունը զգացնել էր տալիս», – Վիլանովայի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը