Կփրկի՞ «ԱրմենՏելը» կործանումից. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով՝ «ԱրմենՏել» ընկերությունը շուտով նոր գլխավոր տնօրեն է ունենալու՝ Անդրեյ Պիտախինը։
Նա «Վիմպելկոմ»–ում իր աշխատանքային կարիերան սկսել է 2001 թվականից, երբ նշանակվել է այդ ընկերության Լիպեցկի մասնաճյուղի առևտրային տնօրեն։ 2009թ. Ա. Պիտախինը եղել է Վրաստանում «Բիլայն» ընկերության ղեկավարը։ Այստեղ նրան հաջողվել է ընկերության բաժանորդայրն բազան ավելացնել 2.5 անգամ, իսկ գործարքների եկամտաբերությունն ավելի քան 5 անգամ։ Նման հաջողության շնորհիվ նա nշանակվել է «Վիմպելկոմի» Մոսկվայի տարածաշրջանային մասնաճյուղի փոխնախագահ։ Եվ ահա, շուտով գալու է Հայաստան՝ ղեկավարելու «ԱրմենՏել» ընկերությունը։
Թե «ԱրմենՏելում», թե «Վիմպելկոմում» հույս ունեն, որ Ա. Պիտախինը կկարողանա ոտքի կանգնեցնել ընկերությունը, որը վերջին տարիներին հայտնվել է ֆինանսական և այլ խնդիրների աոջև»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: