
Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը սպառնում է մի քանի երկիր.Քրիստիննե Գրիգորյանը չասաց՝որոնք
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանն այս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չի տեսնում։
«Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի ու ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակն արագ է փոխվում, մենք հետևում ենք իրավիճակին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Գրիգորյանն ասաց, թե ՀՀ անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից, նա, սակայն, հրաժարվեց անուններ նշել։