Բաժիններ՝

Սուդանի զինվորականները հայտարարել են, որ հետ են գրավել Խարթումը Արագ արձագանքման ուժերից

Սուդանի զինված ուժերը հայտարարել են, որ հաջողության են հասել մայրաքաղաք Խարթումում կիսառազմական Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) դեմ պայքարում և գրեթե երկու տարվա մարտերից հետո վերականգնել են վերահսկողությունը նախագահական պալատի նկատմամբ: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Պալատը գտնվում է ԱԱՈւ-ի վերահսկողության տակ մնացած վերջին մայրաքաղաքային շրջանում:

Այսպիսով, զինվորականներն այժմ վերահսկում են քաղաքի բոլոր հատվածները։

ԱԱՈւ-ն դեռ չի ընդունել պարտությունը, մարտերը կարող են շարունակվել, գրում է գործակալությունը։

Վերջին տվյալների համաձայն՝ ԱԱՈւ-ն վերահսկում է Սուդանի արևմտյան շրջանների մի մասը, որտեղ նրանք պաշարել են Էլ Ֆաշեր քաղաքը՝ Հյուսիսային Դարֆուր նահանգի վարչական կենտրոնը և տարածաշրջանում Սուդանի զինվորականների վերջին հենակետը։

Իսկ Սուդանի զինված ուժերը վերահսկում են երկրի հյուսիսը և արևելքը։

Մարտի 20-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը Սուդանում մարտնչող կողմերին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և պաշտպանել քաղաքացիներին։

Սուդանում զինված հակամարտությունը զինվորականների և Արագ արձագանքման ուժերի միջև ընթանում է 2023 թ. ապրիլի 15-ից։ Հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 28 հազար մարդ, նշում է AP-ն։

Ավելի քան 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։2024 թ. աշնանից զինվորականները հարձակողական գործողություն են իրականացնում մայրաքաղաքային ագլոմերացիայի շրջանում՝ նպատակ ունենալով այնտեղից դուրս մղել ԱԱՈւ-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս