Բաժիններ՝

Ադրբեջանում խստացվում են վարչական պատիժները

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում խստացվում է հասարակական կարգը պահպանողներին չենթարկվելու համար սահմանված պատժաչափը:

Ադրբեջանի խորհրդարանի՝ իրավական քաղաքականության ու պետականաշինության հանձնաժողովն այսօր հավանության է արժանացրել վարչական հանցագործությունների վերաբերյալ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով ուղղումներ կատարելը:

310-րդ հոդվածում կատարվելիք ուղղումներով նախատեսվում է հասարակական կարգ պահպանող ոստիկանի կամ զինվորականի օրինական պահանջներին չենթարկվելու համար սահմանված վարչական ձերբակալման ժամկետը ներկայիս 15 օրից հասցնել մեկ ամսվա:

Օրինագիծը ներկայացվելու է խորհրդարանի լիագումար նիստի դիտարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս