Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, մասնավորապես՝ թե ինչ դիրքորոշում պետք է հայտնեն ՔՊ-ականները, ինչ ելույթներ պետք է ունենան եւ այլն: Սակայն խմբակցությունում օրեցօր մեծանում է այն պատգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվա նիստին «հիվանդանալ» եւ իրենց բացակայությամբ վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս «հաշվեհարդարին»։

Եթե նրանց մասնակցության հարցը չորով չդնեն, ասենք` մանդատից կզրկվեք, եթե չմասնակցեք, ապա, մեր աղբյուրների պնդմամբ, կլինեն ՔՊ-ականներ, որոնք այդ օրն անտանելի վիրուս կբռնեն ու չեն ներկայանա նիստին։ Պարզ է, որ բացակայելը լուծում չէ, հակառակը՝ եթե չեն ուզում, որ մի օր իրենք էլ հայտնվեն Փաշինյանի «յաթաղանի» տակ, ապա պետք է գնան եւ դեմ քվեարկեն փակ քվեարկության ժամանակ: Մանավանդ որ իրենց բացակայությամբ ավելի շատ վնասելու, քան թե օգնելու են այդ պատգամավորներին։ Ըստ օրենքի՝ նիստին մասնակցող պատգամավորների մեծամասնության կողմ քվեով է վճռվելու՝ նախագիծը կընդունվի, թե կմերժվի»:

Տեսանյութեր

Լրահոս