Երևանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ․ Ռուբեն Մելիքյան

Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ։ Երևանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ունեմ տեղեկություն, որ սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են ադեկվատ հակազդեցություն։ Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, նրանց վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ։

Լրագրողներին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել այս գործը, որպեսզի հրապարակայնության շնորհիվ հնարավորր լինի կանխել թրքահպատակություն ընդունած քպ-ականների միջամտությամբ ծածկադմբոցը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Երևանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել։

Տեսանյութեր

Լրահոս