Պուտինը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն ուղարկել է Թրամփին է․ Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ տեղեկությունների՝ առաջարկը փոխանցվել է Թրամփի հատուկ բանագնացի միջոցով, որը, ըստ որոշ աղբյուրների, կարող է լինել Սթիվ Ուիթկոֆը։

Ռուսական կողմը պնդում է, որ Կրեմլում «զգուշավոր լավատեսություն» կա, որ գործարքը կարող է կայանալ։

Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ ունեցել է արդյունավետ բանակցություններ Պուտինի հետ, իսկ Կրեմլի այս քայլը վկայում է, որ Ռուսաստանը հետաքրքրված է խաղաղության գործընթացի շուրջ քննարկումներով։

Տեսանյութեր

Լրահոս