Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդիրը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարի օգնական Ֆաթիհ Ջեյլանն Անկարայում հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
Վերջինիս տարածած հաղորդագրությունում նշված է, որ այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմանի հարաբերությունների հարցը և տարածաշրջանային մի շարք հարցեր:
Ազիմովը հանդիպել է նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: