Համայնքայի՞ն, թե ընտանեկան բյուջե. Սևակ Միքայելյանը կրկին պայմանագիր է կնքել եղբոր ընկերության հետ. Hetq.am

2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 54 մլն 85 հազար դրամ։ Այս մասին գրում է Հետքը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սևակ Միքայելյանը պայմանագիր է կնքում եղբոր ընկերության հետ։ 2022-2025 թվականներին Հրազդանի համայնքապետը «Լարգո վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է 4 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 209,5 մլն դրամ։

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին։ Ընկերության 100% բաժնետերը Մեխակ Միքայելյանն է։

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հիմնադիրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։ Իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսին Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից և իր բաժնեմասը փոխանցել Ավետիք Մեսրոպյանին։ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի աներձագի որդին է։ 2022-ին «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Մեխակ Միքայելյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականին «Հետքի» հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել Սևակ Միքայելյանի նակատմամբ։ Հուլիսի 29-ին Հանձնաժողովը որոշել էր տուգանել Սևակ Միքայելյանին 300 հազար դրամով։

2025 թվականի հունվարի 13-ին Սևակ Միքայելյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հայտնել, որ մրցույթում հաղթող է ճանաչվել եղբորը պատկանող ընկերությունը։

Տեսանյութեր

Լրահոս