
Հերթական արտոնությունը ՏՏ ոլորտին
2024 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտին տրամադրվել է 6.5 միլիարդ դրամի պետական աջակցություն. այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այս պահին ևս 1.5 միլիարդ դրամ տրամադրվում է, և մինչև մարտի 31-ը կտրամադրվի ևս 1.5 միլիարդ դրամ»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ 2024 թվականի մարտի 31-ից հետո գործող աջակցման ծրագրերը կավարտվեն, և կառավարությունը պատրաստվում է նոր կարգավորումների ներդրմանը։