Բաժիններ՝

Սիրիայի տարածքից հրթիռներ են արձակվել ռուսական մարդատար ինքնաթիռի ուղղությամբ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ առավոտյան Սիրիայի տարածքից «երկիր-օդ» դասի երկու հրթիռ է արձակվել ռուսական մարդատար ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը:

Հրթիռները պայթել են երկնքում՝ ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռին անմիջական մոտ: Քաղաքացիական ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Եգիպտոսից, նրանում գտնվել է մոտ 200 մարդ:

Աղբյուրի խոսքերով՝ օդաչուներին հաջողվել է ժամանակին մեքենան ուղղել այլ կողմ և դրանով իսկ փրկվել: Օդանավը ոչ մի վնասվածք չի ստացել, ուղևորներից ու անձնակազմից ոչ ոք չի տուժել: Անհայտ է մնում, թե արդյոք հրթիռները նպատակամղվա՞ծ են արձակվել ինքնաթիռի ուղղությամբ:

Չի հաղորդվում, թե ինքնաթիռը որ ավիաընկերությանն է պատկանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս