Էրդողանն առանց Թուրքիայի Եվրոպայի անվտանգությունն անհնար է ապահովել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) համագումարների կենտրոնում կայացած «Իֆթար դեսպանների հետ» ծրագրի շրջանակներում:

Իֆթարը կրոնական տերմին է, որը նշանակում է պահքի ավարտ։ Իֆթարը երեկոյան ընթրիքն է, որն ընդունում են իսլամի հետևորդները ռամադան ամսին։

Ընթրիքի ընթացքում Էրդողանը նախ ընդգծել է, որ առանց Թուրքիայի Եվրոպայի անվտանգության ապահովումն անհնար է, ապա հավելել.

«Ակնկալում ենք, որ եվրոպացի մեր բարեկամները վերջապես առերեսվեն այս իրողության հետ և առաջ մղեն Եվրամիության ամբողջական անդամակցության գործընթացը»:

Տեսանյութեր

Լրահոս