
Չպետք է թույլ տալ, որ մոլախոտն այնքան աճի, որ արմատախիլ անի հաստաբուն ծառերը. Դավիթ Անանյան
«Եթե դու ունես հողակտոր ու պարբերաբար մշակում ես այդ հողակտորը, շատ անհավանական է, որ այդ հողակտորում մոլախոտ կաճի, որովհետև դու անընդհատ արմատախիլ ես անում այդ մոլախոտը: Եթե մենք այսօր ունենք մեր երկրում այս իրավիճակը, նշանակում է, որ նախորդող տարիների միջավայրն այնպես է ձևավորվել, որ այդպիսի մարդիկ կարող էին ծիլ տալ ու աճել: Որ հետո էլ հավակնություններ ունենային ու դրանք կյանքի կոչեին»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը։
Վերջինս նկատեց՝ բոլոր հասարակություններում էլ լինում են մոլախոտեր, բայց դրանք չեն աճում այնքան, որ արմատախիլ անեն հաստաբուն ծառերը:
«Մենք մեր հողին պատշաճ քանակի քրտինք չենք տվել, դրա համար այսօր արյուն ենք տալիս, ինչպես ժամանակի Գարեգին Առաջին կաթողիկոսն էր ասում՝ մարդկային մարմնի մեջ երկու կարևոր հեղուկ կա՝ քրտինք և արյուն, և եթե դու պատշաճ քրտինք չես թափում, հետո արյուն ես թափելու»,- ասաց Դավիթ Անանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: