Եվրոպան ցանկանում է ևս մեկ տարով ձգել Ուկրաինայի հակամարտությունը. ԱՄՆ պետքարտուղար

Եվրոպան առաջարկում է Ուկրաինայում հակամարտությունը շարունակել ևս մեկ տարի՝ Ռուսաստանը թուլացնելու հույսով: Այս մասին CNN -ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Ես մարդկանց հարցնում էի՝ ո՞րն է պատերազմը ավարտելու եվրոպական ծրագիրը։ Ես կարող եմ ձեզ ասել, թե ինչ է ինձ ասել մի օտարերկրյա նախարար: Ես չեմ պատրաստվում ասել, թե նա ով էր, բայց կարող եմ ասել, որ նրանցից մեկն ինձ ասաց, որ պատերազմը շարունակվում է ևս մեկ տարի, մինչև այն կետը, երբ Ռուսաստանն իրեն այնքան թուլացած կլինի, որ խաղաղություն կխնդրի»,- ասել է նա:

Ռուբիոն ընդգծել է, որ, ԱՄՆ-ի կարծիքով, նման ծրագիրն անիրատեսական է և կարող է հանգեցնել ավելի մեծ ավերածությունների և զոհերի:

ԱՄՆ պետքարտուղարը նաև մեկնաբանել է եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, որը Սպիտակ տանը սկանդալից հետո աջակցել է Զելենսկուն և պնդել, որ «ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք, որի դերը պետք է ստանձեն եվրոպացիները»:

«Այդ մարդիկ հիմար խաղեր են խաղում և նման հայտարարություններ անում։ Ի՞նչ ծրագիր ունեն [հակամարտությունը] ավարտելու համար: Միակ մարդը, ով իրատեսորեն փորձում է վերջ դնել այս հակամարտությանը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս