Իրանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

Իրանի խորհրդարանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:

«Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիրը վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից և կիրականացվի այս տարվա մարտի վերջին–ապրիլին»,– գրել է գործակալությունը:

Փետրվարի 18-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Իրանն ավարտում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին վավերացման ընթացակարգերը:

Եվրասիական տնտեսական միությունը 2016 թվականին հավանություն է տվել Իրանի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին: 2024 թվականի դեկտեմբերին Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակ է ստացել։

Տեսանյութեր

Լրահոս