Բաժիններ՝

Բժիշկը գրասենյակային աշխատողներին առողջ սնվելու խորհուրդներ է տվել

Գաստրոէնտերոլոգ Ալիյա Ուսեեւան պատմել է, թե ինչպես պետք է գրասենյակային աշխատողները սնվեն։ Նրա առաջարկությունները տրամադրվում են Healthy Nutrition պորտալի կողմից:

Ուսեևան նշել է, որ գրասենյակային աշխատողներին բնորոշ սննդակարգը՝ նախաճաշին սուրճն ու բրդուճը, ճաշին՝ պիցցան, կարող են գաստրիտ առաջացնել: Այդ իսկ պատճառով բժիշկը նրանց խորհուրդ է տվել վերանայել իրենց մոտեցումը սննդի նկատմամբ։

Նախաճաշին նա խորհուրդ է տվել ուտել սննդարար մթերքներ, որոնք կարող են էներգիա ապահովել մի քանի ժամվա ընթացքում, օրինակ՝ բանջարեղենով ձվածեղ: Ճաշին Ուսեևան կոչ է արել մարդկանց ուտել սպիտակուցային ուտեստներ, օրինակ՝ խորոված հավ կամ բանջարեղենով ձուկ:

«Քաղցր նախուտեստները փոխարինեք ընկույզով, մածունով կամ չոր մրգերով: Նույնիսկ գրասենյակում կարելի է ճիշտ սնվել, պարզապես պետք է սկսեք մի փոքր պլանավորել ձեր ճաշացանկը»,- ​​ըստ shantnews-ի՝ խորհուրդ է տվել բժիշկը։

Կարդացեք նաև

Բժիշկը հավելել է նաև, որ կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե սուրճին, այլ մաքուր ջրին, հազվադեպ ընտրել արագ սնունդ, բաց չթողնել նախաճաշը և կանոնավոր սնվել։

«Երեք-չորս ժամը մեկ թեթև նախուտեստներ ուտելը կօգնի կանխել շատակերությունը և ստամոքսի խնդիրները»,- վստահեցրել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս