
Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահա թե ինչո՞ւ էր Էրդողանը 2020-ին Բաքվում ասում ՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց։
Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց։
Հանրահայտ փաստ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ծրագրված էր մինչ Առաջին աշխարհամարտը ։
Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստագրական նյութեր ու մասնավորապես 1911-ի Սալոնիկի ժողովի հայտնի որոշումը։
Երիտթուրքերի ծրագրի առաջին փուլում նախատեսված էր հայկական տարրի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում, իսկ հաջորդ փուլում բնաջնջումը պետք է իրականացվեր նաեւ Արեւելյան Հայաստանում ու մասնավորապես Արցախում եւ Նախիջեւանում։
Այս խնդրին մանրամասն անդրադարձ է կատարել դոկտոր Հայկ Դեմոյանն իր «Турция и Карабахский конфликт» աշխատության մեջ։
Դեռեւս 1919-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշման մեջ նշվում էր,որ «թուրքական կառավարությունը նպատակային ուզում է ոչնչացնել հայ ժողովրդին»/Congressional Records, Vol. LVII, рр. 3483-3484, цитата по А. М. Погосян, Карсская область в составе России, Ереван, Айастан, 1983, с. 223./:
Երիտթուրքերի պարագլուխներից դոկտոր Նազիմը նշում էր. «Հայերին պետք է ոչնչացնել արմատապես։Հիմա պատերազմ է ու ավելի հարմար պահ հայերին բնաջնջելու համար այլեւս չի լինելու» /Mevlan Zade Rifat. Turkiye inkilabinin ic yuzu, Halep, 1929, s. 89-93, цитата по изданию Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов, под ред. М. Г. Нерсисяна, Ереван, Айастан, 1983, сс. 408-412./:
Բրիտանացի նշանավոր պատմաբան Առնոլդ Թոյնբին նշում էր,որ հայերի բռնագաղթման ու բնաջնջման հիմնական պատճառ էր հանդիսանում Թուրքիայի ձգտումը կապ հաստատել Կովկասում ապրող թուրքական տարրի հետ։Իսկ այդ նպատակին հասնելու հիմնական խոչընդոտը հենց հայերն էին /Arnold J. Toynbee. Armenian Atrocities. The Murder of a Nation, N.Y. 1975./:
20-րդ դարի սկզբին երիտթուրքական կազմակերպություններն ակտիվ կապեր էին հաստատում Կովկասի թաթարների/թուրքերի/ հետ։
Այդ առումով արժանի է հիշատակման եդիտթուրքերի պարագլուխներից Բեհաեդդին Շաքիրի 1906-ին Փարիզում գրված գաղտնի նամակը «Կովկասի մուսուլման եղբայրներին», որտեղ նշված է, որ «հայերը ձեր թշնամիներն են ու գլխավոր խոչընդոտը ռուսական լծից ազատագրվելու համար։ Պետք է քայլեր ձեռնարկել նրանց թուլացնելու համար»
/A.B. Kuran. Inkilap tarihimiz ve Ittihad ve Terakki, Istanbul, 1948, 85. 214-215, цитата по Айказн Казарян. Цехаспан турок, Бейрут, 1968, ее. 353-354. (на арм. яз). M. Sukru Hanioglu. preparation for a Revolution. The Young Turks, 1902-1908, Oxford University Press, 2001, рр. 158, 422-423./:
Թուրքերն երիտթուրքական պրոպագանդայի կենտրոն որոշեցին դարձնել Շուշի քաղաքը:
Այդ պահից սկսած Արցախն ու արցախահայությունը դարձան թուրք- թաթարական գլխավոր թիրախներից մ՚եկը Կովկասում։
Հարկ է նշել, որ պանթուրքիզմի համար Հայաստանը համարվում էր գլխավոր աշխարհագրական խոչընդոտը թուրքական աշխարհի միավորման համար։/Michael P. Croissant. The Armenia-Azerbaijan Conflict, р.8/:
Ինչպես տենում ենք, նույնիսկ 110 տարի անց Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն այս ուղղությամբ չեն փոխվել։
Առաջին աշխարհամարտի սկսելուց հետո երիտթուրքերը ձեռնամուխ եղան իրենց պանթուրքիստական պլանների իրագործմանը՝ հայ ժողովրդի դեմ իրականացնելով ցեղասպանություն։
1914-ի հոկտեմբերի 31-ին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան հանձնարարում է թուրքական 3-րդ բանակային կոդպուսի հրամանատար Իզզեթ-փաշային նախաձեռնել ռազմական օպերացիա ոչ միայն Բաքուն ու Դաղստանը,այլ նաեւ Արցախը գրավելու համար /Aydemir S. Suyn Arayan Adam, Istanbul, 1967, s. 160, цитата по изданию Г. Аветисян. К вопросу о «кавказском доме» и пантюркистских устремлениях, в «Этнические и региональные конфликты в Евразии», Кн. 1. Центральная Азия и Кавказ. – М: Весь Мир, 1997, с. 134./:
Այն ժամանակ Էնվերի պլանի իրագործմանը խանգարեց թուրքերի պարտությունը Սարիղամիշում։
Սակայն պանթուրքիզմի ջատագովները չէին մոռացել Էնվերի պատգամը։ Նրանք չէին հրաժարվել իրենց նպատակից ու հարմար առիթի էին սպասում Արցախը գրավելու համար։
Հարմար առիթն ընձեռվեց 2018-ի Հայաստանում իշխանազավթումից, ինչպես նաեւ 2020-ի նիկոլիստական ռեժիմի կողմից բերված կապիտուլյացիայի եւ 2023-ի Արցախի հայաթափումից հետո։
Ահա թե ինչո՞ւ էր 2020-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Էրդողանն ասում.«Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»։
Սա ասում եմ նրանց համար, ովքեր դեռ հիմարաբար կարծում են, թե պանթուրքիզմի ծրագրերն այլեւս սպառնալիք չեն հայության համար։
Բայց «Էնվերի հոգին չէր փառավորվի», եթե չլիներ Փխշինյանն իր ապաշնորհ կառավարումով։
Ակնհայտ է, որ Էնվերի ու երիտթուրքերի ծրագրում միայն Արցախի գրավումը չէր…
Նրանց համար Հայաստանը մնում է «անիծյալ սեպ», որը բաժանում է թուրքական աշխարհը։
Ու քանի դեռ Հայաստանում իշխում են սեփական պատմությունն ուրացողներն ու թուրք-ադրբեջանական պահանջները կյանքի կոչողները, Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»։