
ԱՄՆ փոքր բիզնեսը սպասում է Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի բարձրացման ազդեցությանը

Ներմուծվող պողպատի և ալյումինի նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման ազդեցությունը շուտով կզգացվի ամերիկյան արտադրություններում։
Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում գտնվող Temescal Brewing գործարանում աշխատանքը եռում է. բանվորները 6,000 ալյումինե տարաների մեջ լցնում են գարեջուր: Հաջորդ ամիս արտադրությունը, հավանաբար, ավելի թանկ կնստի:
Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը կողմից ստորագրված գործադիր հրամանի համաձայն՝ ներմուծվող պողպատի և ալյումինի համար սահմնվել են 25% մաքսատուրքեր։
«Սա Ամերիկան վերստին հարստացնելու սկիզբն է»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի վարչակազմը նպատակ ունի խթանել ամերիկյան արտադրությունը, ներառյալ՝ ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի արդյունաբերությունը, որի համար դժվար էր մրցել ավելի էժան ներմուծման հետ:
ԱՄՆ-ում օգտագործվող պողպատի մոտ մեկ քառորդը ներմուծվում է, և դրա մեծ մասը գալիս է Կանադայից ու Մեքսիկայից: ԱՄՆ-ը նաև ներմուծում է երկրում օգտագործվող ալյումինի մոտ կեսը, հիմնականում՝ Կանադայից:
Բայց արդյունաբերության այլ ճյուղերում սպասում են, որ նախագահի որոշման հետևանքով, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն ավելի բարձր գին վճարել պողպատի ու ալյումինի համար՝ մինչ շուկան ամբողջովին կապահովվի ամերիկյան արտադրանքով։
«Կարող ենք ականատես լինել Կալիֆոռնիայում ու ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի արդյունաբերության վերածննդին, ինչը շատ լավ կլինի մեր տնտեսության համար: [Բայց] բացասական ազդեցությունը կզգան մյուսները»,- ասել է Կալիֆորնիայի արտադրողների և տեխնոլոգիական ասոցիացիայի ներկայացուցիչ Լենս Հասթինգսը։
Temescal Brewing-ում արտադրում են պահածոյացված գարեջուրը: Անցած տասնամյակի ընթացքում գարեջուրը, որը հիմնականում արտադրվում էր ապակե շշերով, սկսեց թողարկվել ալյումինե տարաներով՝ այսօր ընկերությանը խոցելի դարձնելով ներմուծված ալյումինի նկատմամբ սահմնված նոր մաքսատուրքի պատճառով:
Այս փոքր գարեջրի գործարանի օրինակով կարելի է հասկանալ միջազգային առևտրային համակարգը: Գարջերի արտադրության համար անհրաժեշտ ածիկը գալիս
է Կանադայից, և գործարանի տնօրոնը՝ Բրենդոն Բորգելը, անհանգստցած է երկրների միջև առևտրային պատերազմների հեռանկարևից. «Այս ամենը մեզ վախեցնում է, քանի որ արդեն իսկ որոշ մարտահրավերների առջև ենք: Եթե մեր մատակարարման շղթան թանկանա, խնդիրները կաճեն»:
Ներկրվող պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ նոր մաքսատուրքերը սկսելու են գործել այս մարտի 12-ից։