Բաժիններ՝

Ֆրանսիան պլանավորել է մինչև 2019 թվականը զինված ուժերի անձնակազմը կրճատել 20.000-ով

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները պլանավորել են զինված ուժերի թվակազմը կրճատել 20.000-ով, ինչը պետք է արվի 2016-2019 թվականներին:

Թերթի տվյալներով՝ այդ պլանը ներկայացված է «պաշտպանության մասին սպիտակ գրքում»՝ երկրի Պաշտպանության նախարարության տարեկան զեկույցում: Այն այսօր կներկայացվի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

2008 թվականին, երբ Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին էր, պլանավորվել էր 2008-2015 թվականներին բանակի անձնակազմը կրճատել 54.000-ով:

Այժմ պլանավորված է բանակային պոստերի քանակը տարեկան միջին հաշվարկով կրճատել 5000-ով: Տարբեր ստորաբաժանումներին ու ծառայություններին այդ կրճատման առնչության հարցը կորոշվիօ ավելի ուշ՝ 2014-2019 թվականների ռազմական պլանավորման մասին օրենքի ընդունման ժամանակ:

Ֆրանսիայի խորհրդարանն այդ օրենքը քննարկելու է այս աշնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930