Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու անդամների հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

«Հայ-իտալական օրակարգին և միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացին քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանն իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդրի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս