Էրատո-2 պլան. Փաշինյանը Աննա Հակոբյանին խաղի մեջ է մտցնում. շարժման կենտրոնական կոմիտե է բացել՝ մարզային կառույցներով. հաջորդը՝ կուսակցությո՞ւնն է

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը իրենց «Իմ քայլը» հիմնադրամով տեղեկացրել է, որ այսօր ձևավորվել է և առաջին նիստը անցկացրել #Կրթվելընորաձևէ շարժման կենտրոնական կոմիտեն:

«Կոմիտեի կազմում ընդգրկված են.

Աննա Հակոբյան՝ լրագրող, ՀՀ վարչապետի տիկին,

Ռոման Սահակյան՝ իրավաբան,

Կարդացեք նաև

Ստելլա Սարուխանյան՝ մարքեթինգի խորհրդատու,

Սուսաննա Մարտիրոսյան՝ լրագրող, կառավարման մասնագետ,

Համլետ Մազմանյան՝ գյուղատնտես,

Ստեփան Սարգսյան՝ կառավարման մասնագետ,

Վահրամ Ավագյան՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Նիստի օրակարգում էին հետևյալ հարցերը.

Շարժման ռազմավարության մշակում,

Մարզային կոմիտեների ձևավորում,

Կոմիտեի աշխատակարգի և կառուցվածքի հստակեցում

Քննարկման ընթացքում կարևոր համարվեց հստակ տեսլականի և ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կտա շարժումն էլ ավելի համակարգված առաջ մղել:

#Կրթվելընորաձևէ շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն»,- գրել են նրանք:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի օգնական և կոմիտե կոչվածի անդամ Ստելլա Սարուխանյանը կեղծիք, սուտ տարածող քարոզչական գործիքի մեկ տասնյակից ավել յութուբյան իշխանական ալիքների հիմնադիր Շավարշ Սարուխանյանի հարազատ քույրն է, և հաճախ հենց ինքն է կարդում ատելություն պարունակող կեղծ լուրերը։ Մյուսներին առաջիկայում կանդրադառնանք:

Փաստորեն, Աննա Հակոբյանը պատրաստվում է ընտրական գործընթացների և իր համար քաղաքական գործունեություն ծավալելու հարթակ է ձևավորում:

Տեսանյութեր

Լրահոս