
Սաշա Կատվալյանի հարևանը նոր բացված ԱՁ-ով մասնակցել է աղի տենդերին. Արթուր Չախոյան

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանը նոր բացված ԱՁ-ով մասնակցել է ԱՂԻ տենդերին։ Հայտերի հրատարակման օրը եղել է 16.10.2024, սակայն Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ն գրանցվել է 22.10.2024-ին։
Որից հետո «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսելը» պայմանագիր է կնքում իր հարևանի նոր բացված ԱՁ-ի հետ՝ ցախավելների մատակարարման համար, որը իբրև պետք է օրական մատակարարի 4000 հատ ցախավել։
Անդրանիկ Բեդախյան Ռոմանի ԱՁ-ն նույնպես մասնակցել է ցախավելների տենդերին, որից հետո աշխատանքի է ընդունվել «ԵԱՍՄ» որպես օպերատոր։ Նաիրա Գևորգյանը, Անդրանիկ Բաղրամյանի մայրն է, այսինքն՝ «ԵԱՍՄ»-ի ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևաններն են։ Միևնույն ժամանակ, մեկ այլ տենդերների մասնակից կա՝ Լուիզա Բեդախյան ԱՁ, որի ազգանունը արդեն ամեն ինչ ասում է։
Ո՞վ կարող է ասել, թե ինչով է պայմանավորված, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կուրսեցի «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանները դարձան բիզնեսմեն՝ մասնակցելով «ԵԱՍՄ»-ի տենդերներին նրա ղեկավար նշանակվելուց հետո, իսկ առաջ, հետաքրքիր է, ինչո՞ւ չէին մասնակցում։ Կոռուպցիա_ԿԱ
️Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու փողոցներում աղ չէին ցանել»։