Բաժիններ՝

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը` համերաշխություն հայտնելով հայոց պատրարքությանը։

«Մենք դատապարտում ենք այս արարքը` որպես կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում և Երուսաղեմի սրբավայրերը կառավարելու պատմական ստատուս քվոյի տագնապալի խախտում»,- մասնավորապես նշվում է խորհրդի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք` Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։ Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին արնոնայի (հարկային պարտքերի) հարցով:

Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս