Բանակցություններ են ընթանում Իրաք-Թուրքիա նավթամուղի վերաբացման ուղղությամբ

Իրաքում Թուրքիայի դեսպան Անըլ Բորա Ինանը հայտնել է, որ նոր զարգացումներ կան Իրաք-Թուրքիա նավթամուղի վերաբացման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեսպանը նշել է, որ նավթամուղի հետ կապված Էրբիլ և Մոսուլ կատարած այցերի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների հետ։

«Իրաք-Թուրքիա նավթամուղը որոշ ժամանակ փակ է և Իրաքում որոշ զարգացումներ են եղել դրա վերաբացման օրենսդրության հետ կապված։ Մենք այս հարցերը համապարփակ ձևով քննարկել ենք Էրբիլի իշխանությունների հետ, իրականում քննարկել ենք նաև Բաղդատում»,-նշել է նա։

Անդրադառնակով Մոսուլ այցին՝ դեսպանը նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը Մոսուլում ունի գլխավոր հյուպատոսություն և ակտիվորեն աշխատանքներ է տանում։

Դեսպանը նաև խոսել է Մոսուլում և Իրաքի այլ շրջաններում ծառերի տնկման մասին և ընդգծել, որ առաջիկայում Մոսուլում նախատեսում են տնկել 250 ծառ և համագործակցությունը ամրապնդել նաև գյուղատնտեսության ոլորտում։

Տեսանյութեր

Լրահոս