![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը նոր շինծու մեղադրանք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանին
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/816592_src.jpg)
Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանն այժմ «մեղադրվում է» նաև արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ այսօրվա դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածներով։