Բաժիններ՝

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կոմայգին լուսավորեց, որ համասեռամոլները փախչեն, բայց ճար չկա

Արտակարգ իրավիճակների նախարար, մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն օրերս Կիրովի անվան մանկական զբոսայգին միասեռականներից «ազատագրելու» իր տարբերակն էր առաջարկել. այգում տեղադրել տեսախցիկներ և նկարահանումները  տեղադրել youtube-ում:

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանից, ով, ի դեպ, բնակվում է զբոսայգու հարակից շենքերից մեկում, 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ քաղաքապետարանն այս խնդրին արմատական լուծում չի տալիս:

Աստղիկ Գևորգյանի խոսքով՝ խնդիրը շատ արդիական է, հատկապես՝ հաշվի առնելով ազգային մենթալիտետը, սակայն դրա դեմ դժվար է պայքարել:

«Գիտե՞ք, դրսից ինչքան սնուցվող կազմակերպություններ կան, որոնք ասում են` մարդու իրավունքների խախտում է դա: Այդ հարցի մասին Իգիթյան Լևոնն էլ է խոսել ավագանու նիստի ժամանակ, բայց բոլորը տարակուսում են, թե՝ ի՞նչ անենք: Օրենքը թույլ չի տալիս, որ ասես` դուրս արի այստեղից»,- 168.am-ին ասաց Աստղիկ Գևորգյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ 2009թ. Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նպատակադրված է եղել արմատապես լուծել այդ խնդիրը, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չարվեց:

Կարդացեք նաև

«Գագիկ Բեգլարյանն ավագանու անդամներից մեկի առաջարկությամբ այգին լուսավորեց, որ դրանք փախչեն: Ճար չկա»,- նշեց Աստղիկ Գևորգյանը` հավելելով, որ խնդրի լուծումը հնարավոր կլինի, եթե հասարակությունն ինքը պահանջատեր դառնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս