Բաժիններ՝

Թրամփը պլանավորում է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում:

Թրամփն այս մասին հայտնել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ, հավանաբար, կայցելի Ռուսաստան և Պուտինին կսպասի ԱՄՆ-ում։

«Ի վերջո, մենք ակնկալում ենք հանդիպել։ Ըստ էության, մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, իսկ ես կմեկնեմ այնտեղ։ Եվ մեր առաջին հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում», – նրա խոսքերն է մեջբերում POLITICO-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրան վերջ տալու նպատակով բանակցություններ սկսելու հնարավորությունը։

Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս