Տո ո՞վ են որ. Փաշինյանը նորից կորցրեց ինքնատիրապետումը

«Ո՞ւմ հետ եք կռիվ անում, 2001 թվականից Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, ինչո՞ւ չէր իրականացնում Քի Վեստի ծրագիրը։ Արա, ո՞ւմ եք ձեռ առնում ընդհանրապես, կներեք էլի», ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Ագնեսա Խամոյանին հարցին։

«Տո, Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Սերժ Սարգսյանն ո՞վ ա, որ ինձ իշխանություն տան կամ չտան։ Ո՞վ են Ձեր ասած մնացած մարդիկ, որ մի հատ էլ կարան Հայաստանում իշխանության ճակատագիր որոշեն։ Հայաստանի իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը»,-հայտարարեց Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանի՝ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է իր հետ բանակցել, ոչ թե թաքնվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի թիկունքում։

«Ով, ով՝ դուք թաքնվելուց մի խոսեք։ Ռոբերտ Քոչարյանը որևէ մեկի թիկունքում չի թաքնվել։ Դուք եք փախել 2008 թվականի մարտի 1-ից հետո»,-արձագանքեց Ագնեսա Խամոյանը։

Տեսանյութեր

Լրահոս