 
                        Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶել»-ը շրջվել է
 
                                    Ապրիլի 27-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 31 ՍԼ 706 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Կ. Ղարիբյանը հոսպիտալացվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        