Հայաստանը Transparency International-ի 2024-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում 63-րդ հորիզոնականում է

Հեղինակավոր Transparency International կազմակերպությունը, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, ինչպես նաև ուսումնասիրում է այդ երևույթի մակարդակը, հրապարակել է 2024 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսը, որում ներառված է նաև Հայաստանը: Մեր երկիրը 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականն աշխարհի 180 երկրների և տարածքների շարքում:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսը գնահատում է տվյալ երկրում կոռուպցիայի մակարդակը պետական ​​հատվածում և քաղաքականության մշակման գործընթացում՝ հիմնվելով օտարերկրյա փորձագետների և գործարար համայնքի ընկալումների վրա։

Կոռուպցիայի մակարդակը գնահատվում է 0-100 միավոր: 50-ից ցածր միավորներ ունեցող երկրները համարվում են խիստ կոռումպացված: Կոռուպցիայի ընկալման ինդեքսը հիմնված է 13 անկախ հետազոտությունների և փորձագիտական ​​գնահատականների տվյալների համակցության վրա: Այն հաշվի չի առնում մասնավոր հատվածում կոռուպցիայի և փողերի լվացման դեպքերը։

Վարկանիշային աղյուսակում լավագույն ցուցանիշն արձանագրել է Դանիան՝ 90 միավորով: Նրան հաջորդում են Ֆինլանդիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Լուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Իսլանդիան, Իռլանդիան:

Կարդացեք նաև

Հարևան պետություններից լավագույն արդյունք է գրանցել Վրաստանը, որը 53-րդ միավորով 53-րդ տեղում է: Թուրքիան 34 միավորով 107-րդ տեղում է, Իրանը 23 միավորով 151-րդն է, Ադրբեջանը 22 միավորով 154-րդն է, Ռուսաստանը նույնպես 22 միավորով 154-րդն է:

Վատագույն ցուցանիշերները գրանցել են Հարավային Սուդանը, Սոմալին, Վենեսուելան:

Տեսանյութեր

Լրահոս