Բաժիններ՝

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom գլխամասային գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։

Այցի ընթացքում պարոն Յիրիկյանն ինտերակտիվ քննարկում է անցկացրել՝ խոսելով «Լավ առաջնորդություն և կառավարում» թեմայի շուրջ և կիսվելով հեռահաղորդակցության և բիզնես ոլորտներում իր մեծ փորձով: Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել իրենց նախագծերը, առաջնորդության արդյունավետ ռազմավարությունների վերաբերյալ խորհուրդներ ստանալ և բիզնեսի կայուն աճի սկզբունքները քննարկել:

Անդրադառնալով այցին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է մենթորության կարևորությունը առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորման գործում.

«Ուրախ եմ Ucom-ի գլխամասային գրասենյակում հանդիպելու Ucom Fellowship ծրագրի ստարտափ թիմերի հետ, կիսվելու իմ փորձով, տեղեկանալու ինկուբացիայի ընթացքում նրանց առաջընթացի մասին և պատասխանելու նրանց հարցերին։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել շրջակա միջավայրի պահպանմանը և կանաչ ապագա ապահովել հաջորդ սերունդների համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կարդացեք նաև

«Ucom-ի հետ համագործակցությունը Ռալֆ Յիրիկյանի բացառիկ ղեկավարության ներքո լիովին համահունչ է կայուն նորարարությունը զարգացնելու մեր հանձնառությանը: Ռալֆի մարդակենտրոն մոտեցումը ոչ միայն լիովին համապատասխանում է մեր արժեքներին, այլև խորություն է հաղորդում մեր համատեղ ջանքերին՝ մեծացնելով մեր կարողությունը՝ աջակցելու հեռանկարային մտածողություն ունեցող գործարարներին, որոնք պատրաստ են իրենց հետքը թողնել շրջակա միջավայրի պահպանման գործում», – ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Ucom-ի հաղորդակցության թիմը նույնպես  հանդիպել է ծրագրի մասնակիցների հետ և անցկացրել է «Լավ PR փորձ» թեմայով սեսիա, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է արժեքավոր փորձ՝ մեդիա հարաբերությունների, բրենդի դիրքավորման և ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ: Քննարկումը ստարտափ թիմերին տրամադրեց գործնական գործիքներ՝ խթանելու իրենց հաղորդակցության հմտություններն ու հանրային իրազեկում ապահովելու իրենց լսարանի շրջանում։

Այս այցը «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի կարևոր մաս է, որը վերահաստատում է Ucom-ի հանձնառությունը երիտասարդ տաղանդներին խրախուսելու և նրանց անհրաժեշտ գիտելիքներով և մենթորությամբ զինելու՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Ծրագրի շրջանակում թիմերը կշարունակեն մասնակցել անհատական դասընթացների, մենթորության սեսիաների և տարբեր համագործակցությունների։ Նախագծի ավարտին տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ թիմերը կներկայացնեն իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ, որը կաջակցի նրա աճին և իրականացմանը:

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

«Յուքոմ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս