![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան 2024-ին արտահանումների ռեկորդային ցուցանիշ է գրանցել
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/Turkia-tntes-1.jpg)
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն՝ 2024-ին հարևան երկրներ կատարած արտահանման ծավալներում գրանցվել է հանրապետական Թուրքիայի ամենաբարձր ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ ընդհանուր արտահանումների ծավալը կազմել է 261.9 մլրդ դոլար, որից 34.2 միլիարդը բաժին է ընկել հարևան երկրներին։
Թուրքական արտահանման ամենամեծ ծավալն ուղղվել է դեպի Իրաք, 2024-ին այն կազմել է 13 մլրդ դոլար:
Իրաքին շուրջ 5.2 մլրդ դոլարով հաջորդել է Բուլղարիան՝ 4.8 մլրդ դոլարով։ Այնուհետև Հունաստանը (3.2 մլրդ) Իրանը, (3.1 մլրդ), Ադրբեջանը, (2.7 մլրդ), Վրաստանը (2.7) և Սիրան (2.2 մլրդ):
Նշենք, որ տվյալներ չեն հրապարակվել դեպի Նախիջևան, ինչպես նաև դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով իրականացված արտահանումների վերաբերյալ:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ Թուրքիան իր հանրությունից թաքցնում է ՀՀ-ի հետ ունեցած պաշտոնական առևտրի ցուցանիշները, այսինքն պաշտոնական վիճակագրության մեջ ցույց է տալիս զրո։ Եվ սա այն դեպքում, երբ պատահել է, որ Թուրքիայիc Հայաստան է արտահանվել 200-300 մլն դոլարի ապրանք։