Բաժիններ՝

Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվել

Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցի փողոցում ավտոմեքենա են թալանել:

Պարզվել է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19:00-ից մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի հափշտակել է Ղ. Փարպեցի 11Ա շենքի բակում կայանված քաղաքացու «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 42-ամյա Լևոն Ա.-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս