![](/banners/BeFunky-design.jpg)
USAID-ն ինտենսիվորեն ֆինանսավորել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, LGBT համայնքին․ Թրամփի ադմինիստրացիան ծրագրեր է բացահայտել
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/3fcd20ad-376c-4df0-80a3-abf7df8b341a.jpg)
«Տասնամյակներ շարունակ USAID-ի բյուրոկրատները կարծել են, թե հաշվետու չեն ոչ մեկին, սակայն այդ դարաշրջանն ավարտվել է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի հայտնի նախկին հեռուստամեկնաբան, Դոնալդ Թրամփի կողմնակից Քևին Սթիլը՝ անդրադառնալով USAID-ի գործունեությանը։
Նա մասնավորապես գրել է, որ ամերիկացի հարկատուն վճարել է այդ ամենի համար, բայց այլևս չի անելու, քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփը դա դադարեցնում է։
«Այսօր առավոտյան Սպիտակ տունը հրապարակել է ավելի շատ նախագծեր, որոնց համար դուք վճարել եք ԱՄՆ ՄԶԳ-ին՝ վատնող, անպատասխանատու պետական գործակալության, որը կազմաքանդվել է DOGE-ի (Կառավարության արդյունավետության դեպարտամենտ) և Իլոն Մասկի կողմից: Ահա, թե որտեղ են գնացել ձեր հարկային դոլարները (ներառյալ՝ ահաբեկչական խմբերը): Հուսով եմ, որ դուք հպարտ եք՝
– 7,9 միլիոն դոլար՝ Շրի Լանկայի լրագրողներին սովորեցնելու համար, թե ինչպես խուսափել «երկգենդերային լեզվից»,
– 20 միլիոն դոլար՝ Իրաքում «Sesame Street»-ի նոր շոուի համար,
– 4,5+ միլիոն դոլար՝ Ղազախստանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,
– 1,5 մլն դոլար՝ «արվեստը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության համար»,
– 2 մլն դոլար՝ Գվատեմալայում սեռափոխության և «ԼԳԲՏ ակտիվիզմի» համար
– 6 միլիոն դոլար՝ «թվային տարածքները վերափոխելու՝ ֆեմինիստական դեմոկրատական սկզբունքներն արտացոլելու համար»,
– 2,1 միլիոն դոլար՝ օգնելու BBC-ին «գնահատել լիբիական հասարակության բազմազանությունը»,
– ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող 10 միլիոն դոլարի սնունդ, որն ուղղվել է Ալ Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբին,
– 25 մլն դոլար Deloitte-ին` Վրաստանում «կանաչ տրանսպորտի» խթանման համար,
– 2,5 միլիոն դոլար՝ Վիետնամում «ներառականությունը» խթանելու համար,
– 16,8 միլիոն դոլար՝ Վիետնամում ԱՌԱՆՁԻՆ խմբի «ներառականության» խթանման համար,
– 5 միլիոն դոլար՝ EcoHealth Alliance-ին՝ առանցքային ՀԿ-ներից մեկին, որը ֆինանսավորում է չղջիկների վիրուսի հետազոտությունը Ուհանի լաբորատորիայում։
– 20 միլիոն դոլար՝ խմբի համար, որն առնչություն ունի «Russiagate»-ի իմփիչմենթի կեղծիքի առանցքային խաղացողի հետ,
– 1,1 մլն դոլար՝ հայկական «ԼԳԲՏ խմբին»,
– 1,2 միլիոն դոլար՝ Վաշինգտոնի Աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցու սպասարկման և զարգացման գործակալությանն օգնելու համար կառուցել «440 նստատեղ ունեցող ժամանակակից դահլիճ»:
– 1,5 միլիոն դոլար՝ Ջամայկայում «ԼԳԲՏ քարոզչությունը» խթանելու համար,
– 500 հազար դոլար՝ Իսրայելում աղանդավորական բռնությունների հարցը լուծելու համար (ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումից ընդամենը տասն օր առաջ),
– 2,3 միլիոն դոլար՝ Ամազոնում «արհեստագործական և փոքրածավալ ոսկու արդյունահանման համար»:
– 3,9 միլիոն դոլար՝ արևմտյան Բալկաններում «ԼԳԲՏ խնդիրների» համար,
– 5,5 մլն դոլար՝ ԼԳԲՏ ակտիվիզմի համար Ուգանդայում,
– 6 միլիոն դոլար՝ ԼԳԲՏ խնդիրների առաջխաղացման համար «աշխարհի առաջնահերթ երկրներում»,
– 6,3 միլիոն դոլար՝ տղամարդկանց համար, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում տղամարդկանց հետ Հարավային Աֆրիկայում,
– 8,3 մլն դոլար՝ «ԱՄՆ ՄԶԳ Կրթություն. հավասարություն և ներառականություն»։
Տասնամյակներ շարունակ USAID-ի բյուրոկրատները կարծում էին, որ հաշվետու չեն ոչ մեկին, բայց այդ դարաշրջանն ավարտվել է: Նախագահ Թրամփը դադարեցնում է վատնումը, խարդախությունն ու չարաշահումը»,- գրել է Քևին Սթիլը։
ԱՄՆ, Վաշինգտոն, USAID, Թրամփ, արտաքին, միջազգային, Արևմուտք, գործակալություն, փափուկ ուժ, դադարեցում, Հայաստան, ԼԳԲՏ