Բաժիններ՝

Մարտունի քաղաքում վրաերթի ենթարկված 14-ամյա տղան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է

Փետրվարի 6-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Հակոբ Հ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հունվարի 29-ին վրաերթ էր ենթարկվել Մարտունի քաղաքում։ Այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում Երևանի բնակիչ Ֆրունզե Ի.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել երեխային, ով տեղափոխվել էր «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխան տեղափոխել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս