Բաժիններ՝

Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 8-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս